Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ֆոտո Սարգիս

1930 - 1940 թվականներ

Ֆոտո Սարգիսի գործադիրի մասին կենսագրական կամ փաստագրական տվյալներ չեն հայտնաբերվել: Նա Եգիպտոսի պատմական Ասիուտ քաղաքում աշխատող մեզ հայտնի միակ հայ լուսանկարիչն է: Սարգիսի պահպանված դիմանկարները արված են «արտ դեկո» ոճի ազդեցության ներքո: Ձգտելով գլամուրային էֆեկտների, այդ լուսանկարների հատկանիշներից է փափուկ, «շղարշված» լուսավորությամբ շեշտված արտաքին գեղեցկությունն ու դեկորատիվ տարրերը: 

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Ասիութ

Լուսանկարչատուն

Ֆոտո Սարգիս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն