Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Պավել Իվանովիչ Պապալով

1900 - 1910 թվականներ

Պապալովի լուսանկարչատունը գտնվում էր Թիֆլիսի հայկական` Հավլաբար թաղամասում, Վիննըյ պոդյոմ փողոցի վրա: Գործել է 19-րդ դարի վերջին, հավանաբար մինչև 1900-ականների վերջը: Պապալովը սպասարկում էր Հավլաբարի աշխատավոր և առևտրական բնակչությանը և նրա պարզ, բավականին անմիջական դիմանկարները այսօր ներկայանում են որպես նախահեղափոխական շրջանի, թիֆլիսահայ համայնքի կարևոր վավերագրումներ: Լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել: Ինչպես հաճախ ընդունված էր այդ ժամանակ Պապալովը ենթադրաբար ռուսականացրել է իր անունը ավելի գրավիչ դարձնելու իր լուսանկարչական հաստատությունը այլազգի հաճախորդների համար: 

Ազգություն

հայ, վրացի

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Թիֆլիս

Լուսանկարչատուն

Ֆոտոգրաֆիա Պ. Ի. Պապալովա

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Լուսադարան հայ լուսանկարչության հիմնադրամ, Երևան Վրաստանի լուսանկարչության թանգարան, Թբիլիսի