Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արսեն Պահլավունի

1890 - 1900 թվականներ

Իգդիրում գործող այս լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ չեն գտնվել։ Նրա մի քանի թվագրված լուսանկարներից հայտնի է դառնում որ Պահլավունու տաղավարը աշխատել է 1890-1900-ականներին, մեծամասամբ սպասարկելով քաղաքի հայ բնակչությանը։ Ըստ երևույթին նա եղել է Իգդիրի միակ հայ լուսանկարիչը Ցեղասպանությունից առաջ և նրա լուսանկարները գրեթե եզակի տեսողական վկայություններ են հայկական այս համայնքի բնակիչների ու կենցաղի մասին։

Պարզունակ լինելով հանդերձ, Պահլավունու դիմանկարները գրավիչ են իրենց կերպարների անսեթևեթ շիտակությամբ։ «Եվրոպական» ոճի էժանագին ու համեստ հարդարանքի ներկայությունը այս դիմանկարներում ստեղծում է տեսողական հակադրություններ որոնք վկայում են` «գավառական» հասարակության ակտիվ արդիականացման այդ ժամանակաշրջանում ավանդական ու ներմուծված մշակութային արժեքների հակասությունների մասին։

 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Իգդիր

Լուսանկարչատուն

Արսեն Պահլավունի

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան