Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ստեփան Նազարյանց

1890 - 1910 թվականներ

1884-ին, Թուրքմենիստանը Ռուսասական Կայսրությանը միացնելու արդյունքում այդ տարածաշրջանում ստեղծվեցին մի շարք վարչական կենտրոններ ու ավաններ։ Դրանցից էր նաև Անդրկասպյան շրջանում գտնվող Մերվ կամ ինչպես այն այսօր է կոչվում` Մառի քաղաքը, որի անվանվել էր ի հիշատակ մոտակայքում գտնվող միջնադարյան Մերվ քաղաքի։ Չափսերով փոքրիկ այս բնակավայրում հաստատվել էին հիմնականում ռուս զինվորականների ու գործարարների ընտանիքներ։ Ներգաղթյալների մեջ էին նաև մի քանի հայեր որոնցից Ստեփան Նազարյանցը բացել է քաղաքի առաջին լուսանկարչատունը։ Ըստ 1899 թվականի «Вся Россия»տեղեկատուի, Նազարյանցի տաղավարը արդեն գործում էր 1898-ին և գոյատևել է առնվազն մինչև 1911 թվականը։(1) Պահպանված լուսանկարները բացառապես սխեմատիկ ու կիրառական կաբինետային դիմանկարն են որոնց արժեքն այսօր սահմանվում է դրանց պատմա-փաստագրական հատկություններով։ Միջին Ասիայի ամենախուլ վայրերից մեկում իր գործնեությունը ծավալած Նազարյանցի օրինակը հաստատում է որ լուսանկարչությունը 19-րդ դարավերջում հայերի մեջ ամենատարածված համքարություններից մեկն է եղել։

1) Вся Россия : Русская книга промышленности, торговли, сельского хозяйства и администрации : Торгово-промышленный адрес-календарь Российской империи — Санкт-Петербург, А.С. Суворин, 1899

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն

Քաղաք

Մերվ

Լուսանկարչատուն

Ֆոտոգրաֆիյա Ս. Նազարյանցա

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից