Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ե. Ս. Մեսրոպյանց

1900 - 1910 թվականներ

Դաղստանի հարավում, Կասպիս ծովի ափին գտնվող Դերբենտ քաղաքում գործող Ե. Ս. Մեսրոպյանցը այդ բազմազգ բնակավայրի սակավաթիվ լուսանկարիչներից մեկն էր, 20-րդ դարի սկզբում։ Մի քանի կաբինետային դիմանկարներից զատ, Մեսրոպյանցի ու նրա տաղավարի վերաբերյալ ստույգ փաստագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Այդ լուսանկարներում պատկերված անձինք հիմնականում քաղաքի ռուս և հայ համայնքներից էին` առևտրականներ, պաշտոնյաներ, ուսուցիչներ և այլն։ Լուսանկարչության տեսանկյունից այդ պատկերները չափազանց ֆորմալ են ու դասագրքային, սակայն ունեն անհերքելի պատմագրական արժեք։ Դատելով լուսանկարների ժամանակագրական և տեխնիկական հատկություններից եզրակացնում ենք որ Մեսրոպյանցի տաղավարը գործել է մինչև 1910-ականների կեսը։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Ռուսաստան

Քաղաք

Դերբենտ

Լուսանկարչատուն

Ե. Ս. Մեսրոպյանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն