Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հարություն Ալբերտի Թադևոսյան

ծն․ 1957

1970 - 2010 թվականներ

Ինքնակրթությամբ ձեռք բերված իր լուսանկարչական ունակությունները, Հարություն Թադևոսյանը գործադրել է հիմնականում փողոցային լուսանկարչության բնագավառում։ Արվեստի այս բնագավառում նրա հետաքրքրությունը ծնվել է տաս տարեկանում, երբ որպես ծննդյան նվեր նա ստացել է «Սմենա» մակնիշի ֆոտոխցիկ։ 1979-ին ավարտելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել է թեթև արդյունաբերության ոլորտում իսկ ազատ ժամանակը տրամադրել է իր հոբիին։ 1980-ականների վերջից արդեն Թադևոսյանը պարբերաբար հրապարակել է իր լուսանկարները «Անդրադարձ», «Մունետիկ», «Կոմսոմոլեց» թերթերում և թղթակցել է «Ազատամարտ» ու «Երկրիր» օրաթերթերին։(1)

Թադևոսյանի լավագույն գործերը սև-սպիտակ վավերագրական կադրեր են որոնք ներկայացնում են քաղաքային կյանքի, տարածքների ու ֆակտուրաների եթերային, թռուցիկ տպավորություններ։ Դրանցում լուսանկարիչը արձանագրում է այն ինչ անցնում է մեր տեսադաշտով աննկատ։ Որսալով իրավիճակներ ուր առօրեականը պահի տակ դառնում է տարօրինակ ու առեղծվածային, լուսանկարչի այս պատկերները ստեղծում են ներքին փիլիսոփայական լարում` ներկա ու բացակա երևույթների միջև։   

 

1) Կենսագրական տվյալների համար տես` Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ167

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ167

Այլ նկարներ այս հեղինակից