Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մ. Ս. Երիցպախով

Լուսանկարչի կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Երիցպախովի «Էլբա» լուսանկարչատունը գործել է Շուշիում մինչև 1910-ականները և մեծամասամբ սպասարկել է քաղաքի հայ և ռուս բնակչությանը։ Նրա տաղավարում արված ընտանեկան և անհատական դիմանկարները մեծ արժեք են ներկայացնում ազգագրության տեսանկյունից քանզի հաճախ պատկերում են Շուշիի բնակիչներին իրենց տոնական ազգային տարազներով և առօրյա հանդերձներով։ Ցավոք, պահպանված լուսանկարները չափազանց սակավաթիվ են և դրանց մեծ մասը գտնվում է մասնավոր ու ընտանեական հավաքածուներում։ 

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Ելիզավետապոլ (Շուշի)

Լուսանկարչատուն

Էլբա

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից